Սինկա: ստերջացում, 5-րդ մատերի հեռացում և կրկնակի կարեր
2026 թվականի փետրվարի 19-ին կամավոր Մանեն մեր կլինիկա բերեց Սինկա անունով շանը - նա ապրում է Մանեի տան մոտ։ Սինկան անընդհատ իր հավելյալ մատերով (այսպես կոչված "5-րդ մատերով") կպչում էր ամեն ինչից, վնասվում էր ու տանջվում։ Սինկան մոտ 6 ամսական է։
19.02 ընդունման ժամանակ Սինկային կատարել ենք ստերջացման վիրահատություն (օվարիոհիստերեկտոմիա) և հեռացրել ենք հետին թաթերի հավելյալ 5-րդ մատերը։ Նույն օրը Սինկան նաև պատվաստվել և միկրոչիպավորվել է։
Ստերջացումն ու հավելյալ մատերի հեռացման վիրահատությունը փակել ենք "Բարության բանկա"-ից։
Պատվաստումն ու միկրոչիպավորումը փակել ենք մեր անօթևան կենդանիների պատվաստման և չիպավորման ծրագրի շրջանակում։
Վիրահատությունից հետո Սինկան մի քանի օր եղել է ժամանակավոր խնամքի տակ - Մանեի և Մարիաննայի վերահսկողությամբ։
Բայց փետրվարի 26-ին Սինկան կրկին եկավ մեզ մոտ - նա կարողացել էր լիզելով վնասել կարերը թաթերից մեկի վրա։ Մենք դրել ենք լրացուցիչ կարեր, նշանակել ենք բուժում և սահմանել խիստ վերահսկողություն, որպեսզի նա կրկին չհասնի վերքին։ Այս այցելության հաշիվը նույնպես փակել ենք "Բարության բանկա"-ից։
Հիմա Սինկան Մանեի մոտ է` խիստ վերահսկողության տակ։ Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կանցնի, կբուժվի և ամեն ինչ կարգին կլինի - Սինկան արդեն ցույց է տվել, որ "արկածներ" գտնելու տաղանդ ունի։
Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են "Բարության բանկա"-ին։