Истории помощи (Банка добра)

Վանաձորում թափառող շանը կերակրելն ավելի հեշտ է դարձել

Մենք "Շունն ու Կատուն" կլինիկայում մեկնարկել ենք օգնության նոր, պարզ ձևաչափ - "Բարության զամբյուղ"։ Գաղափարը շատ պարզ է. Դուք վերցնում եք մեկ փոքրիկ փաթեթ կեր և կերակրում թափառող շանը Ձեր տան, աշխատանքի մոտ կամ ճանապարհին։

Ի՞նչ է սա

"Բարության զամբյուղը" բաժնավորված չոր կերով փոքր փաթեթների զամբյուղ է (մոտ 500-700 գ)։ Մեկ անձին - մեկ փաթեթ։
Ծրագիրը ֆինանսավորվում է առանձին "Բարության բանկայի" միջոցով։ Այդ միջոցներով մենք գնում ենք կեր և պարբերաբար համալրում զամբյուղը, որպեսզի օգնությունը լինի համակարգային, ոչ թե մեկանգամյա։

Ինչու է սա կարևոր

"Բարության զամբյուղը" միայն հագեցնելու մասին չէ։ Շատ հաճախ թափառող շներին կերակրում են այն բանով, ինչ պատահի ձեռքի տակ. հացով, ուտելիքի մնացորդներով, ոսկորներով, յուղոտ կամ կծու սննդով։ Երբեմն դա ավարտվում է թունավորումներով և ստամոքսաղիքային խնդիրներով։
"Բարության զամբյուղի" կերով սնունդը դառնում է ավելի հավասարակշռված և կանխատեսելի - հետևաբար ավելի անվտանգ շան համար։

Ինչպե՞ս է աշխատում

  1. Գալիս եք "Շունն ու Կատուն" կլինիկա (Վանաձոր) և վերցնում 1 փաթեթ կեր։
  2. Կերակրում եք շներին անվտանգ վայրում։
  3. Դրանից հետո մեզ ուղարկում եք լուսանկար և/կամ տեսանյութ։
Լուսանկարներն ու տեսանյութերը պետք են ոչ թե "հաշվետվության համար", այլ որպեսզի նախագիծը աճի. մարդիկ տեսնում են, որ այն կենդանի է և աշխատում է, միանում են, պատմում ընկերներին, և օգնությունը դառնում է համակարգ։

Մեկնարկի առաջին ծախսերը

10.02.2026 ծրագրի մեկնարկի համար ծախսել ենք 13 080 դրամ.
  • 12 000 դրամ - 15 կգ կեր
  • 1 080 դրամ - կրաֆտ փաթեթներ

Ինչպե՞ս աջակցել ծրագրին

  • Աջակցել "Բարության բանկային": https://shunnukatun.am/banka-dobra
  • Պատմել նախագծի մասին ընկերներին ու սոցիալական ցանցերում, նշել մեր կլինիկան։

P.S.

Նման նախագիծ արդեն գործում է Գյումրիում "Սոբակեններ Գյումրի" համայնքի շնորհիվ։ Մենք գաղափարը վերցրել ենք նրանցից և նույն ձևաչափը գործարկում ենք Վանաձորում. https://t.me/sobaki_gyumri
AM