Истории помощи (Банка добра)

Տիգրաշ. պատմություն, որը հաջողվեց ժամանակին փակել

Մարտի 20-ին Վանաձորի Երկաթուղայինների այգում գտել էին Տիգրաշին - հասուն թափառող շուն, որը գալիս էր ուժեղ կաղալով և գրեթե չէր հենվում թաթի վրա։ Նրան բերեցին կլինիկա, և շատ արագ պարզ դարձավ. շտապ օգնություն էր պետք։

Տիգրաշը հետևի թաթի վրա ուներ բարդ վերք։ Մենք վիրահատեցինք նրան և կարեցինք վերքը։ Միաժամանակ արեցինք նաև այն, ինչ կարևոր է նրա հետագա կյանքի համար փողոցում - կաստրացրինք, պատվաստեցինք, չիպավորեցինք, ականջին բիրկա դրեցինք և ներառեցինք մեր բազայում։

Շատ արագ գտնվեցին մարդիկ, որոնք օգնեցին ոչ թե խոսքով, այլ գործով։ Նրանց շնորհիվ Տիգրաշը հասավ կլինիկա, իսկ վիրահատությունից հետո 5 օր մնաց վճարովի խնամքի տակ։ Դա նրան հնարավորություն տվեց հանգիստ վերականգնվել և վիրահատությունից անմիջապես հետո չվերադառնալ փողոց։

Տիգրաշի բուժման հաշիվը կազմել է 36 500 դրամ - և այժմ այն արդեն ամբողջությամբ փակված է։

Սա ևս մեկ պատմություն է, որը հնարավոր դարձավ «Բարության բանկա»-ի շնորհիվ. երբ օգնությունը գալիս է ժամանակին, կենդանին ստանում է վերականգնվելու և շարունակելու իր կյանքը ապրելու իրական հնարավորություն։

Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են «Բարության բանկա»-ին և օգնում են նման պատմությունները փակել ոչ թե մի օր հետո, այլ հենց այն պահին, երբ դա իսկապես անհրաժեշտ է։

Աջակցել «Բարության բանկա» նախագծին:

https://shunnukatun.am/banka-dobra-am

https://drive.google.com/drive/folders/1sj2Kv7DNlcosqufNfaVV-jwQfWT-LT2r?usp=sharing
AM