🩵 Ամեն ինչ թափանցիկ և ազնիվ է․
Ակցիային մասնակցող յուրաքանչյուր կենդանի կներառվի մեր առցանց բազայում։ Ծառայությունը վճարած անձինք կտեսնեն, թե կոնկրետ որ կենդանուն են օգնել, և կստանան արդյունքների հաշվետվություն։
Դուք որոշում եք ձեր ներդրումը
Վճարում եք ամբողջ վիրահատություն արժեքը (3000 դրամ),մի քանի վիրահատություն կամ էլ վիրահատության մի մասը (սկսած 500 դրամից)։ Վճարումը պաշտոնապես կատարվում է որպես "Ստերջացում՝ երրորդ անձանց օգտին" ծառայություն։
Մենք իրականացնում ենք վիրահատությունները
Կենդանիներին կլինիկա են բերում կամավորներն ու խնամակալները։ Բոլոր գործընթացները կատարում են բարձրագույն կրթությամբ և փորձառու անասնաբույժներ՝ ստերիլ պայմաններում, անվտանգ նարկոզով՝ ապահովելով հետվիրահատական խնամք։
Ստեղծում ենք տվյալների բազա
Վիրահատությունից հետո յուրաքանչյուր շուն կամ կատու ավելացվում է մեր կայքի կենդանիների տվյալների բազայում։ Նրա պրոֆիլի տակ նշվում է վիրահատությունը վճարած մասնակցի անունը կամ լոգոն (ըստ ցանկության)։
Դուք ստանում եք հաշվետվություն
Ակցիայի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից կստանա անհատական հաշվետվություն՝ կենդանիների ցանկով, լուսանկարներով և ծախսերի մանրամասներով։ Սա ներառված է ձեր ձեռք բերած ծառայության արժեքի մեջ։
💙 Այսպես յուրաքանչյուր ներդրում վերածվում է իրական օգնության, որը կարելի է տեսնել սեփական աչքերով։
💬 Մենք հավատում ենք, որ փոփոխությունը սկսվում է փոքր քայլերից։ Յուրաքանչյուր վիրահատություն ոչ միայն բժշկական միջամտություն է, այլև քայլ դեպի պատասխանատու և մարդասիրական հասարակություն։
💙 Մենք այս ակցիայից շահույթ չենք ստանում։ Յուրաքանչյուր վիրահատություն, յուրաքանչյուր դրամ նշվում է հաշվետվությունում. դուք հստակ գիտեք՝ ում եք օգնել և ինչպես են օգտագործվել միջոցները։
💡 Ստերջացման սովորական միջին արժեքը սկսվում է 30 000 դրամից։ Իսկ ակցիայի շրջանակներում այն կազմում է ընդամենը 3000 դրամ՝ շնորհիվ գործընկերների աջակցության և առևտրային հավելավճարի բացակայության։
Վճարումից հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ ձեր էլեկտրոնային հասցեին։ Վիրահատված յուրաքանչյուր կենդանի կհայտնվի մեր առցանց բազայում, որտեղ Ձեր համաձայնությամբ կնշվի Ձեր անունը կամ լոգոն։ Ակցիայի ավարտից հետո Դուք կստանաք հաշվետվություն լուսանկարներով և ծախսերի արդյունքներով։
💚 Նույնիսկ ամենափոքր ներդրումն ունի նշանակություն՝ վեց փոքր մասերից ձևավորվում է մեկ փրկված կյանք։
💙 Մ ենք ամեն ինչ անում ենք բաց ու մարդկանց և կենդանիների նկատմամբ հարգանքով: Յուրաքանչյուր մասնակից կարող է վստահ լինել՝ իր ներդրումը փրկում է իրական կյանքեր