Մեր կլինիկայի գնային քաղաքականությունը. անկեղծ և առանց պատրանքների
2025-09-06 11:47
Շատ հաճախ կենդանիների տերերը մեզ հարցնում են․ «Ինչու՞ է այսքան թանկ» կամ «Կարո՞ղ եք ավելի էժան անել»։
Սրանք բնական հարցեր են, և մենք ցանկանում ենք դրանց պատասխանել բաց ու հստակ։
Գնի ձևավորման հիմքերը
Անասնաբուժությունը շուկա չէ, որտեղ կարելի է սակարկել։ Ամեն գին, որը դուք տեսնում եք մեր գնացուցակում, ձևավորվում է կոնկրետ և անհրաժեշտ ծախսերից։
Այդ ծախսերն են․
դեղամիջոցներ և սպառվող նյութեր
վիրահատարանի պահպանում
լաբորատոր հետազոտություններ
վետերանարների և օգնականների աշխատավարձեր
շենքի վարձավճար և կոմունալ ծառայություններ
Մեզ համար կարևոր է, որ գինը լինի արդար․ այն ներառում է միայն անհրաժեշտ ծախսերը և ստեղծում է զարգացման պայմաններ։ Դա թույլ է տալիս ձեռք բերել նոր դեղեր, ժամանակակից սարքավորումներ և բարձրացնել բժիշկների որակավորումը։
Ինչու՞ է ընդունելությունը վճարովի
Շատերին հետաքրքրում է․ «Ի՞նչ կա ընդունելության մեջ, ինչու՞ պետք է դրա համար վճարել»։
Մեր կլինիկայում առաջնային ընդունելությունը արժե 5000 դրամ։
Այն ներառում է․
բժշկի աշխատանքը և ժամանակը (20–40 րոպե)
գիտելիքներ և փորձ, որ ձևավորվել են տարիների ընթացքում
սարքավորումների օգտագործում
պատասխանատվություն յուրաքանչյուր որոշման համար
Սա ոչ թե «մուտքավճար» է, այլ իրական օգնություն կենդանու առողջության համար։
Ինչու՞ չենք սակարկում
Այո, Հայաստանում ընդունված է սակարկել։ Բայց անասնաբուժությունը հատուկ ոլորտ է։ Այստեղ «մի քիչ էժան արեք» արտահայտությունը տեղ չունի։
Յուրաքանչյուր զեղչ «պարզապես այնպես» նշանակում է․
աշխատավարձի նվազում բժշկի համար
խնայողություն նյութերի հաշվին
անհրաժեշտ դեղամիջոցի բացակայություն
Եվ սա անմիջապես ազդում է բուժման որակի վրա։
Մենք հասկանում ենք, որ տարբեր իրավիճակներ են լինում։ Մենք միշտ պատրաստ ենք քննարկել․
բուժումը մասերի բաժանելու տարբերակը
այլընտրանքային դեղամիջոցների ընտրությունը
կանխարգելիչ փաթեթների առաջարկը
Մեր մշտական հաճախորդներին, ինչպես նաև կենդանիների պաշտպաններին և կամավորներին, մենք հնարավորություն ենք տալիս մասնակցելու սոցիալական ծրագրերին և անհրաժեշտության դեպքում օգտվելու ապառիկից։
Բայց «էժան արեք» խնդրանքը արժեզրկում է մարդկանց աշխատանքը, ովքեր ամեն օր փրկում են կյանքեր։
«Մյուսների մոտ ավելի էժան է»
Այո, երբեմն ուրիշ տեղ գները ցածր են։ Բայց դա հաճախ ապահովվում է այսպիսի ճանապարհներով․
դաշտային պայմաններում աշխատանք
սարքավորումների և ապահով վիրահատարանի բացակայություն
էժան և անորակ դեղերի օգտագործում
ժամկետանց դեղերի կիրառություն
որակյալ անզգայացման բացակայություն
բարեգործական հիմնադրամների աջակցություն, որի հաշվին գները արհեստականորեն ցածր են պահվում
Մենք չենք կարող և չենք ուզում աշխատել այդպես։ Մեզ համար կարևոր են աշխատանքի պայմանները, դեղերի որակը և միջամտությունների անվտանգությունը։ Մենք ցանկանում ենք, որ բժիշկները ունենան արժանապատիվ պայմաններ, իսկ կենդանիները բուժում ստանան մաքուր, ապահով միջավայրում՝ ժամանակակից սարքավորումներով և ստուգված դեղերով։
Մենք կառուցում ենք կլինիկա, որը զարգանում է, այլ ոչ թե պարզապես գոյատևում։
Ակցիաներ և մրցույթներ
Մենք ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք կաստրացիայի ակցիաներ։ Դրանք մեզ համար գրեթե շահույթ չեն բերում, բայց օգուտ են տալիս քաղաքին և նվազեցնում են անօթեւան կենդանիների թիվը։
Բացի այդ, մենք պարբերաբար անցկացնում ենք մրցույթներ սոցիալական ցանցերում՝ վաուչերներով և անվճար ծառայություններով։
Ավելի քան մեկուկես տարվա ընթացքում մենք ավելի քան 5,000,000 դրամ ենք ներդրել կենդանիների բուժման և կաստրացիայի մեջ։
Այդ գումարի մեջ ներառված է․
ավելի քան 130 կենդանու կաստրացիայի համաֆինանսավորում
ավելի քան 200 կենդանու բուժման աջակցություն
Մենք չենք կարող ներկայացնել բոլոր դեպքերը, ուստի մեր կայքում և սոցիալական ցանցերում ներկայացված են միայն ամենավառ օրինակները։
Բացի այդ․
2025 թ․ ապրիլի 28–30-ը մեր կլինիկայում միջազգային հիմնադրամների աջակցությամբ կատարվել է 108 անվճար կաստրացիա։
2025 թ․ հուլիսին մեր բժիշկները կամավորական հիմունքներով մասնակցել են Ղազախստանում նմանատիպ ակցիայի։ 20 օրվա ընթացքում կատարվել է ավելի քան 1800 վիրահատություն։
Այսօր մենք չունենք ոչ մի հովանավոր կամ պետական աջակցություն։ Ամեն ինչ արվում է մեր աշխատանքի և նվիրումի շնորհիվ։
Մենք բաց ենք մեցենատների և աջակիցների համար։ Ցանկացած օգնություն կարևոր է։
Օրինակ կյանքից
Վերջերս մեզ դիմեց կատվիկի տեր։ Անհրաժեշտ էին մի քանի անալիզներ, և գումարը մեծ էր թվում։ Նա հարցրեց զեղչի մասին։
Մենք բացատրեցինք, որ գինը պատահական չէ։ Առաջարկեցինք բաժանել բուժումը երկու փուլով։
Կատվիկը ստացավ անհրաժեշտ բուժում, իսկ տերը համոզվեց, որ ազնիվ մոտեցումը միշտ ավելի լավ է, քան զեղչը։
Մեր սկզբունքները
Մենք աշխատում ենք ազնիվ, թափանցիկ և պրոֆեսիոնալ։
Գինը մեզ մոտ արտացոլում է որակը և անվտանգությունը։ Մենք չենք խնայում դեղամիջոցների վրա և չենք զոհաբերում պայմանները «էժանության» համար։
Եթե կիսում եք մեր արժեքները՝ դիմեք մեզ։
Մենք միշտ պատրաստ ենք բացատրել, խորհուրդ տալ և օգնել։